Սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, ուժը՝ խաղաղություն

Կյանքը մրցագորգ է, որտեղ յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խաղի կանոններով։ Եվ եթե դու ունես քո հստակ կանոնները, ուրեմն ուժեղ ես և արդարության համար պայքարում հաղթողը հենց դուկլինես։ Հաղթանակները հենց այնպես չեն տրվում. դրանք ծնվում են քո ժառանգած արժեքների ու ձեռք բերած որակների շաղախից և դառնում քո ապրելու կերպն ու քեզ առաջ մղող ուժը։

ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի հաջողության ճանապարհն անցնում է հայրական պատգամի ու հոր գործը պատվով շարունակելու մեծ նվիրումի արահետով։ Եվ այդ արահետը տանում է դեպի մեծ աշխարհի մի անկյուն, որտեղ մշտապես կարելի է զգալ հայկական շունչը․ տանում է դեպի համաշխարհային բարձունքներ, որտեղ մշտապես ծածանվելու է Հայոց Եռագույնը։

Հայաստանը դարձել է սամբոյի երկիր, սամբոյի բնօրրան։

Երևանը դարձել է խաղաղության մայրաքաղաք՝ պատերազմական ժամանակահատվածում։

Ես այն երջանիկներից եմ, ով ծնվել է այս մարզաձևի նվիրյալներից մեկի ընտանիքում, այն մարդու, ով պարզապես ապրել է դրանով:

Բարի լինում են ուժեղները և ուժեղներն են կարողանում գնահատել իրենց բազկի ուժը:

Թշնամին վախենում է ուժից։ Ուրեմն՝ թող տեսնի ու վախենա։

Մենք հաղթել ենք միասին․ սա իսկապես միասնական հզոր հաղթանակ է, ողջ հայության հաղթանակը։

Սատարել, թև ու թիկունք լինել միմյանց, բարձրանալ ու բարձրացնել, լինել հայրենիքի նվիրյալ զավակ և արժանապատիվ հայ:

«Արմենիան բիզնես քորները» նման է ներկապնակի, որտեղ յուրաքանչյուր բիզնես իր գույնն ունի և իր ուրույն տեղը, և որ ամենակարևորն է՝ այնտեղ բոլոր գույները հայկական են:

Ճախրանքի պահին պետք է միշտ հիշել այն հողի մասին, որտեղից սկսվել է քո կամ նախնիներիդ թռիչքը:

Ես զինվոր եմ, իմ Հայրենիքի զինվորը:

Հայրենիքը հեռվից չեն սիրում. Հայրենիքը սիրում են ներսից, սիրում են սրտով:

Սպորտը նաև կամուրջ է բիզնես աշխարհի տարբեր կառույցների միջև, և բիզնես-սպորտ խաչմերուկը մեծ ճանապարհներ է բացում դեպի մեծ հնարավորություններ:

Իմ երակներով հոսում են մեր պատմական Հայրենիքի հիշողությունները: Երևի դա է պատճառը, որ նույնիսկ աշխարհի ամենատաքուկ անկյուններն ու վայելքների երկրները չեն կարողանում կլանել ինձ:

«Պրիստիժ» ամսագրի զրուցակիցն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Պարո′ն Հայրապետյան, նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ սպորտային իրադարձություն՝ Սամբոյի աշխարհի առաջնությունը, որի կազմակերպումը պատվիրակված էր Հայաստանի սամբոյի ֆեդերացիային: Նախ՝ խոսենք նախապատրաստական աշխատանքների, առաջնության եռօրյա ընթացքի և արդյունքների մասին։

-Իրոք, աննախադեպ իրադարձություն էր. Հայաստանի պատմության մեջ առաջին մեծահասակների աշխարհի առաջնությունն էր, որին պատրաստվել էինք ամենայն ուշադրությամբ: Միջազգային միջոցառման անցկացման փորձ մենք արդեն իսկ ունեինք: Անցյալ տարի Հայաստանում անցկացվեց Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների /այդ թվում՝ մարտական/ աշխարհի առաջնությունը, որը ևս առաջինն էր Հայաստանի պատմության մեջ: Այն աննախադեպ էր նաև սամբոյի պատմության մեջ, որովհետև առաջին անգամ էր խաղարկվում այդքան մեդալ՝ 55 հավաքածու։ Այդ ժամանակ ևս պատասխանատվությունը շատ բարձր էր, բայց կարողացանք ամեն ինչ ճիշտ հաշվարկել և կազմակերպել: Մենք նախապես ուսումնասիրել էինք մի շարք մեծ միջոցառումների փորձը, ընթացքը, բոլոր փուլերը, գնահատել թերություններն ու առավելությունները. Բավական մեծ թիմ էր աշխատել այդ նախաձեռնության վրա: Մենք որոշել էինք այնպես անել, որ բացի սպորտային միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուց, որպես հյուրընկալ երկիր, նաև հյուրերի համար ապահովեինք առավելագույն հարմարավետություն՝ սկսած օդանավակայանից մինչև ճանապարհելու պահը: Եվ դա արեցինք զինվորական ճշտապահությամբ. ինչպես զինվորական դասակները ևստորաբաժանումներն են դասավորված, մեզ մոտ այդպես դասավորել էինք ամեն բան: Դա նաև իր բացատրությունն ուներ. քանի որ մեր մեջ, մեր ընկերների մեջ կան շատ զինվորներ և զիվորական մտածողություն ունեցող մարդիկ, ճշգրտությունը և պատասխանատվությունն առաջին տեղում էր: Ի դեպ, ինքս էլ զինվորի ընտանիքից եմ. հայրս գնդապետ է եղել, եղբայրս՝ մայոր է, ՀՀ ԶՈւ-ի պահեստազորի սպա. նրանք ինձ համար օրինակ են եղել, և օգնել են պատվով դուրս գալ այն ամենից, ինչ վստահվել է ինձ: Բոլոր երկրների պատվիրակությունները նախապես իմացել են, թե ինչ է սպասվում իրենց այստեղ, ունեցել են իրենց հյուրընկալները, ովքեր կոորդինացրել են ամբողջ գործընթացը: Մեր կամավորները, պատասխանատուները նախապես թիմերին ուղարկել են ծրագրերը, որտեղ նկարագրված են եղել բոլոր օրերի անելիքները՝ ներառյալ տուրիստական խմբերի, հյուրասիրությունների, նվերների մասին տեղեկատվությունը: Բոլորը եկել են հստակ պատկերացնելով, թե ինչ է սպասվում այստեղ: Եվ, իհարկե, նրանց պատկերացումները և իրականությունը լիովին համընկել են։ Այսինքն՝ իրենք եկել են մի երկիր, որտեղ ամեն ինչ հստակ իր տեղում է, և ես հատուկ ցանկանում եմ շեշտել, որ նման արդյունք մենք ունեցել ենք նաև մեր կառավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատուկ ուշադրության շնորհիվ։ Առանց այդ հետևողականության դժվար կլիներ ապահովել այսպիսի հիանալի արդյունք։ Այս ընթացքում Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի հետ մենք հանդիպում ունեցանք նաև Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը նշեց, որ կառավարությունը, իսկապես շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ։

Ի դեպ, արդեն երկրորդ միջոցառումն է, որ վարչապետը ուշադրություն է դարձնում այս մարզաձևին՝ համարելով, որ սա իրականում հենակետային մարզաձև է. ինքնապաշտպանություն՝ առանց զենքի. սա պետք է մեր երեխաներին՝ զարգանալու համար, զինապարտության տարիքի երիտասարդներին՝ բանակի համար: Բանակային սամբոն անհրաժեշտ է բանակում թե՛ ներքին պատրաստվածության, և թե՛ սահմաններին պինդ կանգնելու համար: Այս մարզաձևը ստեղծվել է1938 թվականին երկրի սահմանների, երկրի ուժային կառույցների ու գերատեսչությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Սամբոյի մեջ ագրեսիա չկա. սա պաշտպանողական, ուժեղների մարզաձև է, և շնորհակալություն մեր ղեկավարներին, ովքեր կարևորելով այն, ուշադրություն դարձրեցին և փուլ առ փուլ քննարկելով, համաձայնություններ ստանալով՝ առաջ շարժվեցին: Այժմ արդյունքը, կարծում եմ ակնհայտ է: Սա իրականում թիմային մեծ աշխատանք էր, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ իմ ընկերներին, մարզիկներին, իրենց ծնողներին, ղեկավարությանը, որովհետև մենք բոլորս ամեն ինչ արեցինք այս արդյունքի համար: Սամբոն, որպես մարզաձև, Հայաստանում բավական խոր հիմքեր ունի և մենք ունենք մեր ուրույն ոճը, քանի որ արմատը հայկական կոխն է: Դա գալիս է մեր թագավորներից՝ ապացուցել գորգում, որ մենք ուժեղ ենք: Ես այն երջանիկներից եմ, ով ծնվել է այս մարզաձևի նվիրյալներից մեկի ընտանիքում, այն մարդու, ով պարզապես ապրել է դրանով: Իմ հայրը լուսահոգի Լևոն Հայրապետյանն է, ով երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, և մեզ ժառանգել է իր աշխատանքի հմտությունները, թողնելով շատ կարևոր պատգամներ, որոնք համադրելով այսօրվա իրականության և մարտահրավերների հետ, կարողանում ենք ցույց տալ աշխարհին, որ սամբոն ունի իր հաստատուն տեղը հայկական և համաշխարհային սպորտում:

-Ո՞րն է այն կարևոր պատգամը, որ թողել է Լևոն Հայրապետյանը։

-Հայրս շատ կարևոր պատգամ է թողել՝ այն, որ սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, ուժը՝ խաղաղություն։ Պետք է ընտանիքի նման վերաբերվել այն աշխատանքին, որը դու անում ես, և ընտանիքում բոլորը պետք է այդպես մտածեն՝ գիտակցելով, թե ինչի շուրջ ենք հավաքված: Եվ այդ պատգամը դարձավ Միջազգային սամբոյի ֆեդերացիայի կարգախոսը, որն այսօր արդեն կարելի է տեսնել մեդալների վրա:

Ասում են՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, և եթեուզում ես հաղթել, պետք է ուժեղ լինես, իսկ այս մարզաձևը, որն ինքնապաշտպանություն է առանց զենքի, քեզ հնարավորություն է տալիս ուժեղ լինել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, և համոզված լինել, որ այո՛, դու ունես գիտելիք, որը զենքից էլ ուժեղ է ու դա քեզ տալիս է ինքնավստահություն թե՛ կյանքում ճիշտ քայլելու, թե՛ ընտանիքիդ թև ու թիկունք լինելու, թե՛ առհասարակ, հասարակության մեջ առաքինի, բարի մարդ լինելու, որովհետև բարի լինում են ուժեղները և ուժեղներն են կարողանում գնահատել իրենց բազկի ուժը։

-Դուք 2017 թվականից Սամբոյի ֆեդերացիայի նախագահն եք, այսվեց տարիների ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպիսի՞ զարգացում է ապրել ֆեդերացիան։

-2017 թվականին մենք որդեգրեցինք մի ռազմավարություն, որը բավական մեծ ջանքեր էր պահանջում և նաև ֆինանսական միջոցներ, բայց որն ընկած էր լինելու մեր աշխատանքի և հաջողությունների հիմքում։ Մենք անհրաժեշտ համարեցինք ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր մարզիչների և մրցավարների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, որովհետև, եթե մարզիչն ու մրցավարն արդիօրենքների կրողը չեն և չեն տիրապետում նրբություններին, ապա մարզիկը կարող է ֆիզիկապես ուժեղ լինել, բայց տակտիկապես թույլ գտնվել և պարտվել։ Եվ իսկապես, այդ մոտեցումը մեզ մեծ հաջողություններ բերեց։ Փորձեցինք մարզիկներին մասնակից դարձնել տարբեր մրցաշարերի և ստեղծել պայմաններ, որպեսզի Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցելու համար նրանք անցնեն մի շարք փուլերով՝ գալով առավել լավ մարզավիճակի։ Դա բերեց նրան, որ Հայաստանի Հանրապետության առաջնության ուղեգիրը նվաճելով մեր մարզիկները կարողացան դուրս գալ միջազգային գորգ։

Շատ վերլուծություններ էինք անում՝ երկրների ֆեդերացիաների փորձը, իրենց գոտեմարտերի տեսակները, ոճերը հասկանալու ուղղությամբ։ Իվերջո, յուրաքանչյուր երկիր իր ոճայնությունն ունի, և դրանց ուսումնասիրությունը, դրանց շուրջ քննարկումները բերեցին որակական փոփոխությունների։ Իհարկե, մեր սամբիստները նախկինում էլ չեմպիոններ են եղել, սակայն այդ ռիթմը պահելով հանդերձ, մենք պետք է հետևենք ամեն օր տեղի ունեցող փոփոխություններին։ Հիմա օրենքները շատ արագ են փոխվում, մենք գնումենք դեպի օլիմպիական ընտանիք, իսկ օլիմպիական ընտանիք գնալու համարկան օրենքներ, որոնք գոտեմարտի ժամանակ մի շարք մարզաձևերում անթույլատրելի են․ դա, իհարկե, շատ հաճախ տարածվում է նաև սամբոյի վրա, և ընդհանուր փորձն ուսումնասիրելը, մարզիկներին ժամանակակից պահանջներին համապատասխան կրթելը, ինքնակրթվելը քայլ առ քայլ մեզ բերեցին ցանկալի արդյունքի և ապահովեցին այն բարձր նշաձողը, որն ունենք այսօր։ Մեր ներքին կարգապահությունը ևս շատ կարևորգործոն է։ Մեր բոլոր մրցումների ժամանակ, երբ եղել ենք երկրից դուրս, մեզ դրսևորել ենք որպես կարգապահ, ճշտապահ թիմ։ Մեր մարզիկները ոչմի անգամ չեն խախտել դրված կարգնու կանոնը․ ունեցել են հստակ ժամանակացույց, որին հետևել են ընդգծված բծախնդրությամբ․ և դաարժանացել է նաև Սամբոյի միջազգային ֆեդերացիայի հավանությանը։ Մենք լրջագույնս հետևում ենք նաև էթիկայի կանոններին։ Մարզիկը գիտի, որնույնիսկ մարզվելու պահին պետք էզուսպ լինի, առանց ռեպլիկների․ իհարկե, երբեմն լինում են էմոցիոնալ արտահայտություններ, բայց մենք փորձում ենք դրանք հասցնել նվազագույնի։ Մարզիկը պետք է հասկանա, որ եթե նույնիսկ պարտվել է և համաձայն չէ պարտության հետ, գորգում չէ և ինքը չէ, որ պետք է այդհարցը լուծի․ նա գիտի, որ պարտավոր է խոնարհվել, սեղմել մրցակցի ձեռքը, իսկ մնացածը մեր անելիքն է։ Ի վերջո, գոտեմարտող կողմերը հավասարապես պայքարում են հաղթանակի համար, իսկ գնահատական տվողը մրցավարն է։ Մենք ունեցել ենք փորձ, երբ մեր անվանի մարզիկին գոտեմարտի ժամանակ ոչ ճիշտ մրցավարական կարծիքի պատճառով դուրս են թողել․ դա աշխարհի առաջնության ժամանակ էր, իրենք սխալ թույլտվեցին, իսկ մենք չներեցինք այդսխալը, և մեկ տարի անց տվյալ մասնագետները դուրս մնացին ընդհանուր ընթացքից։ Ի դեպ, դա ևս կարևոր դրվագ էր մեզ համար, երբ շատերի մոտ հարց առաջացավ, թե ո՞վ ենք մենք, ո՞ր երկրի թիմն է կամ ո՞վ է այս ֆեդերացիայի նախագահը, որըկարող է առճակատման գնալ բարձր ղեկավար պաշտոն ունեցող մեկի հետ և արդյունքի հասնել։ Մի խոսքով, սասկզբունք է, որով մշտապես առաջնորդվել ենք մենք։ Կրթված, խելացի մարդը յուրաքանչյուր բնագավառում իր իրավունքը գիտի, օրենք գիտի, տեղյակ է կարգ ու կանոնին, և մեր հաջողության ամենամեծ գրավականը հենց դա է։Մենք անընդհատ կրթվում ենք, կատարելագործվում, վերլուծում տարբեր իրավիճակներ, ընդգծում գուցե արտաքին աչքի համար անտեսանելի, բայց մեզ համար տեսանելի սխալները, որպեսզի դրանք շտկելու հնարավորություն ունենանք ։

-Այս աշխարհի առաջնությունում, թեև Հայաստանը չունեցավ ոսկե մեդալ, սակայն ունեցանք արծաթե և բրոնզե մեդալներ։ Ինչպե՞ս եք գնահատում մեր արդյունքները։

-Տեսեք, մենք ունենք տասը մեդալ, որիցհինգը՝ արծաթ, հինգը՝ բրոնզ․եզրափակչում ունենք հինգ մարզիկ։ Այո, ոսկի չունեցանք, բայց պատկերացրեք՝ յոթանասունմեկ պետություն, ավելի քան վեց հարյուր հիսուն մարզիկ, և եզրափակչում՝ հինգհայ մարզիկ, դա, իհարկե, մտածելու և ուրախանալու տեղիք է տալիս։ Հատկապես, եթե համեմատենք այլ պետությունների հետ, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում այս մարզաձևին, անցկացնում են շատ ուսումնամարզական հավաքներ, իրենց մարզիկներին տալիս են միջազգային մրցումներին ավելի շատ մասնակցելու հնարավորություն, որպեսզի գնան, միջազգային գորգը զգան, հոգում են որոշակի սոցիալական խնդիրներ մարզիկների համար, մի խոսքով՝ ֆինանսական լուրջ ներդրումներ են կատարում, որպեսզի լավագույն մարզիկները կենտրոնանան իրենց աշխատանքի վրա, չունենան սոցիալական խնդիրներ, չզբաղվեն այլ աշխատանքով։ Սա, բնականաբար տալիս է իր դրական արդյունքը, և սա է պրոֆեսիոնալ մոտեցումը։ Եթե մենք ևսմտածենք այս ուղղությամբ և միջոցներ ձեռնարկենք, մեր արծաթներն ու բրոնզները նույնպես ոսկի կդառնան։

Ես շատ գոհ եմ մեր արդյունքներից և շատ շնորհակալ եմ մեր մարզիկներին։Թեև մարդիկ սպորտային հաջողությունները ոսկով են չափում, բայց յոթանասունմեկ պետության մեջլինել չորրորդը՝ սպորտային սամբոյով, երրորդը՝ մարտական սամբոյով և իններորդը՝ աղջիկների սամբոյով, դա ամենևին ցածր արդյունք չէ, և մենքհաղթել ենք բոլոր առումներով, որովհետև սպորտի աշխարհն այսօրխոսում է Հայաստանի մասին, և խոսումէ Հայաստանի հետ կապված ամենինչի մասին։ Սա նշանակում է՝ իսկապես մենք հաղթել ենք։

– Այդ օրերին Հայաստանում էր նաև Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, ով, ի դեպ, այս տարի երկրորդ անգամէր այցելում Հայաստան, և բավական տպավորված էր Սամբոյի աշխարհի առաջնության ընթացքով։ Խոսենք նրա հետ համագործակցության արդյունքների, նաև՝ աշխարհի առաջնությանն իր ներկայության և մասնակցության մասին։

-Վասիլի Շեստակովը շատ ինքնատիպ անձնավորություն է, այս մարզաձևը նաշատ է սիրում և շատ է ուզում, որ մենք հնարավորինս շուտ և շատ ունենանք օլիմպիական մեդալներ, այսինքն՝ ապրում է այդ գաղափարով և սեփական ուժերը, կապերը ծառայեցնում է այդ նպատակին։ Նա չափազանց հետաքրքիր մարդ է, ով տեսնում և գնահատում է կատարված աշխատանքը, և դրա համար ես շատ շնորհակալ եմ իրեն։ Հիացած է Հայաստանով, հայերով, քանի որ իր առաջին միջազգային մեդալը ստացել էհենց այստեղ․ նա եղել է Երևանում սամբոյի միջազգային մրցաշարի հաղթող, Հայաստանում ունեցել է ընկերներ, ուսուցիչներ, այսինքն՝ Հայաստանն իրեն հարազատ է եղել, բայց հիմա դարձել է նոր շնչով, նոր աշխատաոճով, սպորտային ընտանիքի գաղափարի կրող երկիր: Եվ տեսնելով ֆեդերացիայի աշխատանքը՝ նա ընդառաջ է գալիս մեզ և ամեն ինչ անում է մեր հաջողության համար։ Օգոստոս ամսին Օլիմպիական կոմիտեի նախագահի գավաթի առաջնությունն էր և Վասիլի Շեստակովն այդ առիթով ևս եղավ Երևանում։ Փաստորեն, առաջին օլիմպիական մեկնարկը եղավ Հայաստանից։ Եվ ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել պարոն Ծառուկյանին այս մարզաձևի զարգացման գործում չափազանց կարևոր նախաձեռնության համար։ Ոչ մի օլիմպիական կոմիտեի նախագահ դեռևս օլիմպիական սամբոյի մեկնարկ չէր տվել։ Գագիկ Ծառուկյանը տվեցայդ մեկնարկը՝ իր անունը ևստորագրությունը դնելով սամբոյի պատմության նորագույն շրջանի վրա ևընդունելով սամբոն՝ որպես օլիմպիական մարզաձև։ Եվօգոստոսին աշխարհը թնդաց․արդյունքում շատ օլիմպիական կոմիտեների նախագահ ներցանկանում են իրենք էլ նույնը իրենց երկրներում անել։ Իհարկե, կարող են հետևել մեր օրինակին։

-Եվ կարծես հենց օգոստոսից սահմանվեց այն բարձր նշաձողը, որով Հայաստանը պետք է աշխարհին ցույց տար թե՛ հյուրընկալության օրինակ, թե՛ կազմակերպվածության բարձր մակարդակ, իսկ շարունակությունն աշխարհի առաջնությունն էր, որն իրորակով, իսկապես պատմականիրադարձություն էր թե՛ մեր Հանրապետության, և թե՛ մարզաշխարհի համար: Վստահ ենք, որ սա մեծ ճանապարհի սկիզբն է ևԴուք դեռ հեռուն գնացող մեծ նպատակներ ունեք՝ փոքր-ինչ խոսենք ֆեդերացիայի ապագա ծրագրերի մասին ։

-Հայաստանը դարձել է սամբոյի երկիր, սամբոյի բնօրրան։ Երևանը դարձել է խաղաղության մայրաքաղաք․խաղաղության մայրաքաղաք՝ պատերազմական ժամանակահատվածում, և դամարդկանց մոտ առաջացնում է գաղափարական հակասություն, թե ինչպե՞ս կարող է աշխարհի առաջնությունը լինել մի երկրում, որտեղ պատերազմ է, սակայն ժողովուրդն այսքան հավաքված ու միասնական է։ Այսինքն՝ աշխարհի առաջնության միջոցով մենք նաև ցույցենք տալիս ամբողջ աշխարհին, թե ովենք մենք։ Ինչ վերաբերում է ծրագրերին, մենք պետք է ոչ միայն զարգացնենք սամբոն, այլև մեր հաջողված փորձը տարածենք բոլորմյուս մարզաձևերի վրա, որովհետև բոլոր մարզաձևերն էլ կարող են հզորացնել, միջազգային ասպարեզում առավել ճանաչելի դարձնել մեր երկիրը։ Սպորտը, որպես ռազմավարություն, որոշ իմաստով քաղաքականություն է, այսինքն՝ մեր քաղաքականությունն էլ սպորտն է, որի միջոցով կարող ենք խոսել մեր երկրի մասին, ցույց տալ մեր երկրի ուժը, նաև օգնել, սատարել մեր քաղաքական գործիչներին, ուժ լինել նրանց կողքին, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք միաբան ենք, որ մեր տան մեջ ամենինչ կարգին է․ իսկ եթե տան մեջ ամեն ինչ կարգին լինի, բոլորս դառնանք մի ընտանիք, մի բռունցք, վստահ եմ՝ մենք շատ շուտ հետ կբերենք այն, ինչ մերն է։ Թշնամին վախենում է ուժից։ Ուրեմն՝ թող տեսնի ու վախենա։ Իրենց գաղափարախոսության հիմքը «բաժանիր, որ տիրես»-ն է, բայց չեն կարող հային մասնատել, հայի միասնականությունը ջլատել։ Սամբոյի աշխարհի առաջնությունը ևս դրա վառ ապացույցն էր։ Ես շնորհակալ եմ մեր պետությանը, ՀՀ կառավարությանը, Սփյուռքին, նաև իմ աշխարհասփյուռ ընկերներին, բոլոր նրանց, ովքերթիկունք եղան ու մի բռունցք դարձած իրականացրին այս հզոր ծրագիրը։ Այսօր բոլորը հիացած են այնաշխատանքով, որի մաս են կազմել նաև իրենք։

Մենք հաղթել ենք միասին․ սա իսկապես միասնական հզոր հաղթանակ է, ողջ հայության հաղթանակը։

-Մեծ սպորտում հաջողությունների հասնելու համար մեծ ներդրումներեն անհրաժեշտ, ներդրումներ, որոնք պետք է ունենան շարունակական բնույթ: Առհասարակ՝ որտեղի՞ց է սնվում սպորտը:

-Սպորտային հաջողությունների հիմքում, այո, լուրջ ներդրումներն են, և հիմնականում դա է սպորտի և բիզնեսի փոխկապակցվածության պատճառը: Սպորտը պետք է ունենա ամուր սյուներ՝ բիզնես և քաղաքականություն, իհարկե, մյուս կողմից հենց ինքը՝սպորտն է հուսալի հենասյուն թե՛ բիզնեսի, և թե՛, ինչու չէ, նաև քաղաքականության համար: Սա շատ նուրբ և մեծ գրագիտություն պահանջող գործընթաց է՝ անել այնպես, որ ոչ թե ֆինանսական միջոցներ հայթայթես սպորտի համար, այլ ֆինանսական աշխարհը գա դեպի ուժը և այդ ուժը դառնա կայուն բիզնեսի երաշխիք: Սամբոյի միջազգային ֆեդերացիան ասվածի լավագույն օրինակներից է. այն հզոր կառույց է, իսկ նախագահը ազդեցիկ բիզնեսմեն է, ով իր կապերը երկուստեք ծառայեցնում է թե՛ սպորտի, և թե՛ բիզնեսի զարգացմանը: Սպորտը նաև կամուրջ է բիզնես աշխարհի տարբեր կառույցների միջև, որովհետև բազմաթիվ սպորտային ֆորումների, կլոր սեղանների շուրջ զարգանում եննաև միջազգային բիզնես հարաբերություններ, որոնց արդյունավետությունից շահում են նաև տվյալ երկրների սպորտային կառույցները: Այսինքն՝ բիզնես-սպորտ խաչմերուկը մեծ ճանապարհներ է բացում դեպի մեծ հնարավորություններ:

-Դուք ոչ միայն մարզաշխարհի և բիզնես աշխարհի ներկայացուցիչ եք, այլև «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցության հիմնադրամի պատասխանատունեք Միացյալ Նահանգներում: Խոսենք Ձեր բիզնես նախաձեռնությունների, նաև՝ «Արմենիան բիզնես քորներ»-ի մասին:

-Հայաստանը շատ հետաքրքիր բիզնես խաչմերուկ է ներդրումների համար, ևսպորտի միջոցով ներդրումներ բերելով՝ հնարավոր է ոչ միայն ստեղծել մեր բնագավառի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ, այլև հզորացնել մեր երկրի տնտեսությունը: Եվ հենց այս մտայնությունն է եղել «Արմենիան բիզնես քորներ»-ի ստեղծման հիմքում: Այն եզակի նախագիծ է, որի շուրջ հավաքվել ենկայացած, ծանրակշիռ, թվով երեսուներեք ընկերություններ: Նախագծի մեկնարկը եղավ 2023 թ. մարտի 25-ին՝ իմ և ընկերներիս ջանքերով: Կարելի է ասել՝ մենք ճանապարհ ընկանք դեպի մեծ բիզնեսի աշխարհ, որպեսզի ցույց տանք, որ հայկական բիզնեսը կա և իվիճակի է քայլել հզոր ընկերությունների հետ: Փաստորեն, մենք մեր ռազմավարության շնորհիվ փորձում ենք ապահովել Հայաստանի ներկայությունը ամերիկյան խոշորագույն ցանցերում: Ընդհանրապես, խոշոր ներդրումներըերկիրը արտաքին վտանգներից պաշտպանելու ամենահուսալի միջոցներից են: Որքան շատ են օտարերկրյա ներդրումները, այնքան արտաքին աշխարհի համար մեծ է քո երկրի կարևորությունը, և հենց սեփական շահերից ելնելով՝ քո երկրում հետաքրքրություններ ունեցող պետությունները վտանգի պահին կանգնում են քո կողքին:

-Ի՞նչ ոլորտներ են ներկայացնում «Արմենիան բիզնես քորներ»-ի շուրջ հավաքված ընկերությունները :

-Մենք ունենք տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ՝ մշակույթ, արվեստ, արտադրություն, ծառայություններ: Կարելի է ասել՝ մեր կենտրոնը հավաքական Հայաստան է Լոս Անջելեսում՝ Բրբանքում: Հայոց հողի ու կավի շաղախով սալիկապատված մուտքը տանում է դեպի պատմական Հայաստան, դեպի Զվարթնոցի սյուներ ու կամարներ, որոնց հովանու ներքո ապրում ու զարգանում է այն ամենը, ինչ հայկական է՝ արվեստ, կրթություն, մշակույթ, տնտեսություն… Եվ մեր կարգախոսն էլ հենց դրա վկայությունն է. «Զգացե՛ք հայկական ոգին»: Մեզ հաջողվել է արտահանել իրավաբանական, ֆինանսական աշխարհի, բանկային համակարգի, նախագծային աշխատանքների, տուրիզմի, տպագրության, բժշկական տուրիզմի ծառայություններ, տարբեր ապրանքատեսակների արտադրություններ: Մեր հնարավորություններն էլ ավելի ընդլայնվել են մեր բեռնափոխադրող ընկերության՝ «Global USA»-ի միջոցով, որը Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների ակտիվացման կարևորագույն օղակներից է. իհարկե, այսօր ընկերությունը հանդես է գալիս այլ՝ առավել խորհրդանշական անվամբ՝ «Ուղարկի՛ր Հայաստան»: Թեև ռեբրենդինգն ուներ իր ոչ այնքան հաճելի պատճառները, սակայն ունեցավ մեծ հաջողություն և ճանաչում:

Մի խոսքով՝ մեր կենտրոնը նման է ներկապնակի, որտեղ յուրաքանչյուր բիզնես իր գույնն ունի և իր ուրույնտեղը, և որ ամենակարևորն է՝ այնտեղ բոլոր գույները հայկական են: Հայկականը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց միջոցով ներկայացնելը «Արմենիան բիզնեսքորների» գլխավոր նպատակն է, որն էլ օգնում է համադրել մեր միտքը, ակնկալիքները և հեռանկարները:

-Ովքե՞ր կարող են դառնալ այս մեծ ընտանիքի անդամ:

-Բոլոր այն գործարարները, ովքեր պատրաստ են ուսումնասիրել և հասկանալ օտար շուկայի փիլիսոփայությունը և ռազմավարությունը, պատկերացնել թիրախային շուկան: Մենք, իհարկե, օգնում ենք հասկանալ իրենց համարնոր միջավայրի սկզբունքները, պատրաստ լինել հնարավոր մարտահրավերներին, նոր միայն մտնել շուկա: Այլապես, չես կարող առանց զենքի և փամփուշտների մտնել բաց դաշտ, որտեղ գործում են բոլորովին այլ օրենքներ, և յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել: Քո զենքն այս դեպքում գիտելիքն է, պատրաստվածությունը, իսկ բիզնես գործիքներն ու բանկային վստահությունը փամփուշտներն են, առանց որոնց պարզապես չես կարող դիմակայել բիզնեսի խիստ օրենքներին:

-Ձեր բոլոր նախագծերի, նախաձեռնությունների, հաջողությունների հիմքում ստեղծված հնարավորությունները հայրենիքին ծառայեցնելու միտումն է: Արդյո՞ք հայրենասիրություն ասվածը հենց այսպիսի մարմնավորում չունի:

-Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գենետիկորեն հենց այս արժեքների կրողն է: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ փոխվում են արժեքները, բայց արժեհամակարգը չի կարող զրկվել այն մի պտղունց գենից, որ ժառանգել ենք մեր ծնողներից, մեր պապերից, և որը մեզ, անկախ ամենինչից, պահում է մեր արմատներին կառչած: Մենք կարող ենք ինտեգրվելմեծ աշխարհի գործընթացներին, կարող ենք խառնվել ժամանակի հոսքին, բայց մեր հողը երբեք թույլ չիտա պոկվել իրենից: Մենք ունեցել ենքծովից ծով Հայաստան, նավատորմ, առևտրային նավատորմ, ունեցել ենքմտքի գիգանտներ, խոշորդիվանագետներ, իսկ դա գենետիկ կոդ է, որը մի օր պետք է արթնանա, և մենքպետք է պատրաստ լինենք տեր կանգնել մեր գենին ու գնալ մեզ արժանի ճանապարհով: Մենք ունենք մշակութային հզոր ժառանգություն, որըպետք է կարողանանք պահել, այլապես կկորցնենք ու կսկսենք փնտրել պատմության ակունքներում:

-Որտեղի՞ց այսքան սեր ու պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ: Մի քիչ խոսենք Ձեր ակունքների մասին:

-Ես ծնվել եմ Երևանում, սակայն արմատներս տանում են դեպի Արցախ աշխարհ, դեպի ապրելու և իր տեսակը արժանապատվորեն պահելու համար պայքարող մի գերդաստան, որտեղ հայկականությունը վեր է եղել ամեն ինչից: Մայրական կողմս Արևմտյան Հայաստանից է՝ Խարբերդից. փաստորեն, իմ երակներով հոսում ենմեր պատմական Հայրենիքի հիշողությունները: Երևի դա է պատճառը, որ նույնիսկ աշխարհի ամենատաքուկ անկյուններն ու վայելքների երկրները չեն կարողանում կլանել ինձ: Ցավոք, կան ընտանիքներ, որտեղ երեխաները հայերեն չեն խոսում, հայկական երաժշտությունը նյարդայնացնում է նրանց, Հայաստան գալիս են մեկ անգամ՝ ասելու համար, որ եղել են հայրենիքում․․․ Չեմ քննադատում որևէ մեկին, պարզապես ճախրանքի պահին պետք է միշտ հիշելայն հողի մասին, որտեղից սկսվել է քոկամ նախնիներիդ թռիչքը: Ես զինվորեմ, իմ Հայրենիքի զինվորը: Ընտանիքս՝ նույնպես: Մենք այսօր կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, իհարկե, ժամանակավորապես, բայց այն վերագտնելու համար մեզ միասնականություն է պետք և իրականությանը սթափ նայելու ունակություն: Եվ մեր բոլորգործողությունները՝ գիտակցաբար, թե ենթագիտակցաբար, բարձրաձայն, թելուռ, պետք է պտտվեն այդ նպատակի առանցքի շուրջ:

-Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի հարստությունը:

– Մեր հարստությունը ընտանիք սիրելու, պահելու գաղափարն է: Մեզ համար ընտանիքը հզոր արժեք է, այն նաև ամուր հենասյուն է մեր պետության համար: Եվ որքան էլ փորձեր արվեն խարխլելու մեր ընտանիքիների հիմքերը, միևնույնն է, չի հաջողվի, որովհետև դեռևս կան ազգային ավանդույթներ, որոնք շարունակում են ապրել իսկական հայկական օջախներում:

-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Երազանքս մեր ժողովրդի միասնականությունն է, հանդուրժողականությունն ու սերը միմյանց ու երկրի նկատմամբ: Հայրենիքը հեռվից չեն սիրում. Հայրենիքը սիրում են ներսից, սիրում են սրտով: Հայրենիքին պետք չէ օգնել, դա վիրավորական է. պետք է աշխատել հայրենիքի հետ, սկզբունքներ մտածել, ներդրումներ անել, արժանապատվորեն ոտքի կանգնեցնել երկիրը: Այսօր մենք ունենք քսանհինգ հազար արցախահայ ընտանիք, որոնց կողքին պետք է կանգնել, ստեղծել իրենց վերագտնելու, ապրելու, աշխատելու նոր իրականությանն ինտեգրվելու հնարավորություն: Եթե մեր մեջ գտնվի քսանհինգ հազար հայ գործարար, ովքեր պատրաստ կլինեն ժամանակավորապես իրենց վրավերցնել այդ ընտանիքների հոգսը, մենք չենք ունենա արցախահայերի արտահոսք՝ դրանով փակելով մեր պահանջատիրության ևս մեկ էջ:

-Ունեք գեղեցիկ, ավանդական ընտանիք: Խոսենք Ձեր ընտանիքից:

-Ունեմ երեք երեխա՝ Մանեն, Լևոնը և Արեգը: Աղջիկս սովորում է Ամերիկյան համալսարանում, տղաս՝ Միացյալ Նահանգներում։ Ապագա ճարտարապետ է, իհարկե, նաև զբաղվում է սպորտով, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների և ունի հաջողություններ: Ի դեպ, մենք ունենք երկու կրտսեր Լևոն Հայրապետյան. թե՛ես, և թե՛ եղբայրս մեր որդիներին կնքել ենք հորս անունով:

Իմ բոլոր նախաձեռնություններում կողքիս է կինս՝ իր մտքերով ու խորհուրդներով: Ասում են՝ պատերազմում հաղթում է այն զինվորը, ում թիկունքը պինդ է: Նա, իսկապես, պինդ է պահում իմ թիկունքը: Ունենք շատ լավ ընկերներ, և համարում եմ , որ լավ ընկերը Աստծո պարգև է: Մի խոսքով, երջանիկ ենք մեր ընտանիքով, մեր ստեղծածով, այն ամենով, ինչ ունենք:

-Խոսենք 2024թ. հունվարին Միացյալ Նահանգներում կայանալիք բիզնես ֆորումի մասին:

-«Արմենիան բիզնես քորների» ռազմավարական ծրագրի հիմքումը նկերությունների միջև ակտիվ գործընկերային կապերի ստեղծումն է և, ըստ էության բիզնես ֆորումը ևս ուղղված է հենց այդ նպատակին: Իհարկե, այն պլանավորված էր անցկացնել ավելի վաղ՝ հոկտեմբեր ամսին, սակայն Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետևանքով ստիպված եղանք հետաձգել, և կարծում եմ հունվարի 20-ից հետո կունենանք շատ հետաքրքիր միջոցառում, որին ակնկալում ենք և՛ կառավարության անդամների, և՛ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությունը: Կլինեն նաև առևտրային բրոքերներ, մաքսային տեսչության, ավիացիայի ներկայացուցիչներ, և սա կլինի ևս մեկ ազդանշան, որ Հայաստանը լրջագույն քայլերով փորձում է ինտեգրվել ամերիկյան շուկային: Իհարկե, նման խոշոր նախաձեռնության համար անհրաժեշտ է թե՛ երկու պետությունների աջակցությունը, թե՛ քաղաքական էլիտայի ուշադրությունը, թե՛ բիզնեսի կառավարման ոլորտի ակտիվությունը: Ես շատ կցանկանամ, որպեսզի մեր բոլոր բիզնեսմեններն ինտեգրվեն ամերիկյան շուկային, որովհետև դա բոլորովին այլ որակ է: Մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ բոլոր նրանց, ովքեր իրենց տեսնում են այս գործընթացներում:

-Մեծ նախաձեռնություն, մեծ ջանքեր, մեծ ներդրումներ. բնականաբար, այս ամենը պահանջում է նաև մեծ աջակցություն: Ովքե՞ր են եղել Ձեր կողքին «Արմենիան բիզնես քորների» ստեղծման ճանապարհին:

– Մենք չէինք հասնի նման հաջողությունների, եթե մեր կողքին չլինեին Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները: Դա վերաբերում էթե՛ բիզնեսին, և թե՛ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գրանցած հաջողություններին: Կարող եմ ասել, որ Լոս Անջելեսի հայ համայնքն աշխարհի առաջնության մեր հովանավորն է, որովհետև, թեև ֆեդերացիան ունի նաև պետական աջակցություն, սակայն արդեն տևական ժամանակ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆինանսական հիմնական ներդրումները կատարում ենք մենք, ևայսօր նման արդյունքներ ունենք հենցհայ համայնքի, մեր հայրենակիցների վստահության շնորհիվ:

Դա տարիների մեր վաստակն է, և այսմոտեցումը պետք է լինի յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքում՝ սատարել, թև ու թիկունք լինել միմյանց, բարձրանալ ու բարձրացնել, լինել հայրենիքի նվիրյալ զավակ և արժանապատիվ հայ:

– Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին, մեր մարզիկներին, ֆեդերացիայի անդամներին․ վստահ եմ, աշխարհի առաջնությունից հետո շարքերը խտանալու են, և մենք ապագայում ունենալու ենք ավելի մեծ ու ավելի հզոր հաղթանակներ։

-Ես ցանկանում եմ բոլորին ուժ, կամք, կրթվելու պատրաստակամություն։ Կրթվելը երբեք ուշ չէ, նույնիսկ աշխարհի չեմպիոնը պետք է անընդհատ կրթվի, անընդհատ սովորի, նոր օրենքներին ծանոթանա, որպեսզի կարողանա պահել տիտղոսը։ Ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և յուրաքանչյուր պայքարում հաղթելու համար պետք է ինքնակրթվել, վեր բարձրանալ, երբեք չընկճվել, մեջքը շտկել և առաջ քայլել։ Սա բոլորի համար է և ես բոլորին հաջողություն եմ մաղթում իրենց առաքելությունը պատվով իրականացնելու գործում։

Հարցազրույցը՝ Աստղիկ Աբրահամյանի

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest